Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին և բուժաշխատողներին կոչ է արել COVID-19 տարածման դեմ պայքարել հանգիստ և առանց հիստերիայի։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պետության ղեկավարը կորոնավիրուսային համաճարակը բազմիցս համեմատել էր փսիխոզի հետ:
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն հորդորել է ուշադրություն դարձնել թոքաբորբի դեպքերին, որոնք պայմանավորված են ոչ միայն կորոնավիրուսով: «Երեկ ես հրաման տվեցի անհապաղ ինձ ներկայացնել թոքաբորբով հիվանդությունների ցուցանիշը, ոչ թե COVID-19-ի ցուցանիշները, քանի որ մենք COVID-19-ի ցուցանիշների մասին տեղեկություն ունենք: Բոլոր թոքաբորբով հիվանդությունները, ներառյալ կորոնավիրուսով ուղեկցվող թոքաբորբը։ Մենք, և ոչ միայն մենք, այլ բոլորը, ունենք թիվ մեկ խնդիր՝ պայքարել թոքաբորբի բուժման համար»,- նշել է Լուկաշենկոն: