Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Facebook-ի էջում, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, արձագանքել է Բելառուսի նախագահի վերջին հայտարարություններին։
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», – ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ էության, հայտարարել էր, թե, իբր, «Հայաստանը ոչ մեկի պետք չէ»՝ ակնարկելով, որ ՀՀ-ն պետք է մաս կազմի միութենական պետությանը։