fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն սպառնացել է ցրել Բելառուսի հիդրոօդերևութաբանական կենտրոնը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է օդերևութաբաններին և առաջարկել է ցրել Հանրապետական հիդրոօդերևութաբանության կենտրոնը։ Այս մասին գրում է unian.net-ը:

«Մենք պետք է նրանց հետ ինչ-որ բան անենք, նրանց պետք է կամ ցրել, կամ կյանքի կոչել»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ լավագույն դեպքում եղանակի կանխատեսման հավանականությունը 50-70% է:

«Ես արդեն առաջնորդվում եմ այն զինվորականների տվյալներով, որոնք իրական ժամանակում գուշակում են եղանակը, կասեն, թե որտեղ է անձրևը հանրապետությունում, և ինչ կլինի հաջորդ 12 ժամում, գրեթե 100 տոկոսով ճշգրիտ կանխատեսում են անում»,- ասել է Բելառուսի նախագահը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ