Լուկաշենկոն Ուկրաինան սխալմամբ Ռուսաստան է անվանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Լուկաշենկոն Ուկրաինան սխալմամբ Ռուսաստան է անվանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 4-ին Ժիտոմիրում տեղի ունեցած ֆորումում սխալմամբ Ուկրաինան անվանել է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Korrespondent.net-ը:

«Կար ժամանակ, կարծես 2012 թվականին, մեր ապրանքաշրջանառությունը 8 միլիարդից ավել էր: Հետո այն իջավ: Հիմա մենք մտածում ենք, թե ինչպես այն վերադարձնենք: Եվ գիտեք Վլադիմիր Ալեքսանդրովիչ, Ռուսաստանի շրջանների այս հրապարակը և շրջանների ղեկավարների հետ անմիջական կապը մեզ օգնել են հասնել ավելի քան 6 միլիարդի ցուցանիշի»-ասել է Լուկաշենկոն:

«Ուկրաինայի»-ուղղել է վերջինիս Զելենսկին:

«Ես վախեցա, մտածեցի՝ միթե սա Վլադիմիր Վլադիմիրովիչն է»-ասել է Բելառուսի նախագահը:

«Փառք աստծո, ոչ»-պատասխանել է Զելենսկին:

Բացի դրանից՝ Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ ինչքան ամուր լինեն Բելառուսի և Ուկրաինայի հարաբերությունները, այնքան շատ այլ պետությունները կփորձեն դրա դեմն առնել:

«Որքան հարազատ կերպով ապրեն մեր պետությունները, այնքան մենք միասնական կլինենք: Ոչ ոք երբեք թույլ չի տա մեզ ամուր ընկերություն անել»,-ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքերով՝ դա հետևում է նրանից, որ աշխարհում տիրում է «բաժանիր, որ տիրես»-սկզբունքը:

«Մենք դա շատ լավ հասկանում ենք, և տրամադրված ենք վճռականորեն՝ այդ խոչընդոտը վերացնելու գործում»-ավելացրել է Բելառուսի նախագահը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 4-ին Ժիտոմիրում Ուկրաինայի և Բելառուսի շրջանային երկրորդ ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը:

Հայտնի է դարձել նաև, որ ֆորումի շրջանակներում Ժիտոմիրում կողմերի միջև կնքվել է տասնյակ պայմանագրեր ավելի քան 500 միլիոն դոլարի արժեքով:

https://www.youtube.com/watch?v=qvxB-dQZ5QI

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ