fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն ընդունել է Զելենսկու հրավերը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ժիտոմիրում ֆորումի մասնակցելու հրավերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը՝ վկայակոչելով Ուկրաինայում Բելառուսի դեսպան Իգոր Սոկոլին:

«Զելենսկին հրավիրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ժիտոմիրում կայանալիք ֆորումին: Մեր նախագահը հաստատել է իր մասնակցությունը»,- ասել է դեսպանը:

Դիվանագետը կայանալիք միջոցառումն անվանել է երկկողմ հարաբերությունների համար կարևորագույն:

Հիշեցնենք, որ Զելենսկին հրավերն ուղարկել էր հուլիսի 2-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ