fbpx
Հասարակություն

Լուրջ բաների հետևից ընկեք, ի՞նչ եք ընկել սեռական դաստիարակության հետևից. Վարդան Ղուկասյան

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ խայտառակություն է որակում «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ կողմից ներկայացված «Իմ մարմինը անձնական է» գիրքը:

«Խայտառակություն է 3-5 տարեկան երախաներին նմանատիպ բան բացատրելը, դուք չեք զգո՞ւմ, որ դա ամոթ է, խայտառակություն է», – ասաց պատգամավորը:

«Դա թողեք, լուրջ բաների հետևից ընկեք, ի՞նչ եք ընկել սեռական դաստիարակության հետևից: Նախ ամոթ է, որ դուք ինձ նման հարցեր եք տալիս: Ես ամաչում եմ ձեզանից, 3-5 տարեկան երեխաների մեջ ինչի՞ եք նման բաներ արթնացնում», – հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ