«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է Corriere dello Sport-ի պաստառի մասին․
«Առաջին հերթին, երբ տեսնում ենք այս թերթը, ասում ենք՝ «Լու՞րջ: Իսկապես Դա հնարավո՞ր է»: Սա ամենավատ պաստառն է, որը ես երբևէ տեսել եմ:
Իհարկե, մենք կապվեցինք Քրիսի հետ `պարզապես տեղեկացնելու համար, որ մենք նրան աջակցում ենք: Ռոմելուի հետ նույնպես խոսել ենք։
Ես այս ոլորտում չեմ աշխատում, բայց անհավատալի է: Համենայն դեպս այսպիսի բան Անգլիայում չենք տեսնի: Մենք նկատում ենք շատ այլ բաներ: Նման բաները պետք է դադարեցվեն», – ասել է Սուլշերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պարբերականի առաջին էջում պատկերված է «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը `«Սև ուրբաթ» գրառումով: Նյութի հղումը այստեղ։