51-ամյա ռեփեր Սնուփ Դոգն իր ընտանիքի անդամների հետ նկարահանվել է Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային արշավում։ Կադրերը տեղադրվել են Skims-ի պաշտոնական էջում։

Լուսանկարներում Սնուփ Դոգը հայտնվել է իր թոռների, երեխաների ու կնոջ՝ Շանթեի հետ։

Հրապարակմանը կից մեկնաբանության մեջ ասվում է, որ ընտանիքի բոլոր անդամների համար հնարավոր է ընտրել միանման հանդերձանք։

