«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շուտով սահմանադրական բարեփոխումների փաթեթ կշրջանառի

Հրապարակող՝

«Եկել է ժամանակը վերջ դնելու տարատեսակ աճպարարություններին»,-Էդմոն Մարուքյան

Ամենադիտվածներ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթը:

Այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Շուտով շրջանառության մեջ կդնենք սահմանադրական բարեփոխումների մի փաթեթ, որը հնարավոր կլինի անել խորհրդարանական մակարդակով: Փաթեթը ստեղծվել է դեռևս «Ելք» խմբակցության ժամանակ՝ իմ կողմից: Այն խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է: Օրինակ՝ խմբակցությունը լինելով սահմանադրական մարմին, կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, բայց չի կարող առաջադրել նախագահի թեկնածու: Չի կարող նախաձեռնել քննիչ հանձնաժողովի ստեղծում: Շատ այդպիսի օրինակներ կան»,- ասել է Մարուքյանը:

Ամենաթարմ