fbpx
Խորհրդարան

«Լուսավոր Հայաստանը» հանդիպել է ԱԱԾ պետի պաշտոնակատարի հետ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբկցության պատգամավորները խորհրդարանում հանդիպել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ:

Այս մասին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել հանդիպումից և գրառում արել:

«Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են»:

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3368042406600796

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ