fbpx
Քաղաքականություն

Լուսավոր Հայաստանը կարևորում է նախընտրական ծրագիրը

«Մենք շատ հետաքրքիր ծրագիր ենք ներկայացնում, շեշտադրում ենք տնտեսական ոլորտը։ Շուրջ 300 կետ ենք առաջ քաշել»,-ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ համար Գևորգ Գորգիսյանը։ Նա կարևորում է նախընտրական ծրագիրը, քանի որ կա նաև մասսա, որը չի առաջնորդվում միայն նրանով, թե ով է գլխավորում ցուցակը։ Հայտնում է 1in.am-ը.

«Իսկ շեշտադրում ենք տնտեսական ոլորտը, քանի որ այստեղ խնդիրները շատ են։ Քաղաքական ոլորտում մենք ունենք մեծ փոփոխություններ, գնում ենք դեպի ժողովրդավարություն, բայց տնտեսական ոլորտում դեռ շատ անելիք ունենք։ Որոշ մենաշնորհներ դեռ մնացել են, որոշ համակարգերում դեռ գործում է կոռուպցիան, որոշ ոլորտներում դեռ գերակա խաղացողներ կան։ Դրա համար հիմա շատ կարևոր է տնտեսական հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո դա է պակասում, մարդիկ իրենց մաշկի վրա փոփոխություն չեն զգում»,- ասաց Գորգիսյանը։

Գորգիսյանն ասաց, որ ակնկալիք ունի, որ արդար ու հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն բոլոր ուժերի համար, և այս գործում շատ կարևոր է Ոստիկանության դերակատարությունը: «Ցանկացած դեպք, ընտրակաշառքի ցանկացած փորձ պետք է պատժվի խստագույնս։ Եթե նման դրսևորումներ լինեն, դա կնշանակի, որ քաղաքական դաշտում էլ փոփոխություն չի եղել»,- ընդգծեց Գորգիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ