fbpx
Աշխարհ

Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսության դիվանագետը պերսոնա նոն գրատա է հայտարարվել Ուկրաինայում

Ուկրաինան պերսոնա նոն գրատա է հայտարարել Լվովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության դիվանագետին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:

«Հյուպատոսական պաշտոնատար անձի կարգավիճակին չհամապատասխանող գործունեության պատճառով Ուկրաինայի ԱԳՆ-ն լրտես դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել: Նա արդեն լքել է Ուկրաինայի տարածքը»,- նշել են գերատեսչությունից:

Ուկրաինական հատուկ ծառայությունից պնդում են, որ ռուսաստանցի դիվանագետն իբր քաղաքական և հասարակական գործիչների, Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների, հատուկ և իրավապահ մարմինների, երկրի արևմտյան մարզերում արտասահմանյան ռազմական հրահանգիչների վերաբերյալ հետախուզական տեղեկություններ է հավաքել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ