fbpx
Արցախ

Եվս 15-20 տարի կպահանջվի ԼՂ-ի ամբողջ տարածքը ականազերծելու համար

ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում` Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, հայտնել է, որ ԼՂ-ում  տարածքի ականազերծման մակարդակը մնում է բարձր։

«Ականների պատճառով տարածքի աղտոտվածության մակարդակը շատ բարձր է:Սկսած Սեպտեմբերի 27-ից՝ միայն Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ասել է Սամվել Մեսրոպյանը։

Նա շեշտել է, որ զինամթերքի որոնման աշխատանքների ընթացքում , որոնք առաջ եկան սեպտեմբերի 27-ից ՝Ղարաբաղում հակամարտության նոր սրացումից հետո, ականազերծող խումբը հանդիպում է պայթուցիկ առարկաների, որոնք տարածքներում էին 1990-ականների Ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր:

«Մենք ունենք ևս 15-20 տարվա աշխատանք: Գուցե ավելին »,- նշել է մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Մեսրոպյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ