Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը արձագանքել է թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեի խոսքերին:
Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում կրած պարտությունից հետո ամերիկացի մարտիկն ասել է, որ Մաքգրեգորի հետ իր մենամարտի անցկացումն անպայման պետք է տեղի ունենա:
«Ես քեզ կհաղթեմ 90 վայրկյանում, տղա։ Դու պարտավոր ես մեծ հարգանքով արտասանել իմ անունը։ «Մաքգրեգորը հաջորդը չէ»:
Հիմար, Մաքգրեգորը միշտ հաջորդն է: Մաքգրեգորը նպատակ է: Միշտ: Այսպես ասա և ես կմտածեմ այդ մասին», – հայտարարել է Մաքգրեգորը Twitter-ի իր էջում։