Միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են շարունակակակ դիվանագիտական ջանքերն ու զսպման միջոցները՝ ի պատասխան ռուսական զորքերի կուտակմանը Ուկրաինայի սահմանին։
Ըստ աղբյուրի՝ առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց թիմերը շարունակելու են խորհրդակցությունները գործընկերների հետ։


