Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ Ռուաստանը կարող է Ուկրաինայի տարածք ներխուժեր ցանկացած օր։
Այս մասին նա ասել է ABC News-ին։
Սալիվանի խոսքով՝ պատուհանը բացվել է։ Նա նշել է, որ կամ ռուսական զորքերը առաջիկա երկու շաբաթների ընթացքում կներխուժեն Ուկրաինա, կամ էլ Ռուսաստանը կընտրի դիվանագիտական ուղին։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ից հայտարարել էին, որ ՌԴ-ն Ուկրաինայի հետ սահմանին արդեն հավաքել է ներխուժման համար անհրաժեշտ զորքի 70 տոկոսը։

