Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Պուտինը նշել է, որ իրենք հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը՝ ԼՂ հարցի լուծման հարցում։
Կողմերը քննարկել են նաև ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակն ու երկկողմ ընդգծել խաղաղապահների դրական դերը, ովքեր օգնում են պահպանել հրադադարի ռեժիմն ու մարդկանց օգնում են վերադառնալ նորմալ կյանք։
Ֆրանսիայի նախագահն էլ իր հերթին նշել Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ կայացած տեսակոնֆերանսի արդյունքները։

