Իրենց հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը։
Այս մասին հայտարարություններ են տարածել Կրեմլն ու Ելիսեյան պալատը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական բանակցություններն ու գերիների փոխանակման վերաբերյալ հարցեր։
Մակրոնը Պուտինին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը ու ասել է, որ դա է միակ լուծումը։
Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը մոտ մեկ ժամ է տևել։