Մադոննան աճուրդի է հանել MoonMan արձանիկը

madonna-madame-x-cover

Մադոննան աճուրդի է հանել 1986 թվականին MTV Video Music Awards (MTV VMA)-ի ընթացքում ստացած MoonMan արձանիկը, որի  նախնական արժեքը մոտ 60 հազար դոլար է։ Այս մասին հայտնում է TMZ-ը:

Երգչուհին այն ժամանակ հաղթել է «Լավագույն կանացի փոփ կատարում» անվանակարգում՝ True Blue ալբոմում ներառված Papa Don’t Preach երգի համար, որը Մադոննայի կարիերայի ընթացքում Միացյալ Նահանգներում առաջատար դարձած 4-րդ թրեքն է:

Այն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաեւ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և այլ երկրների վարկանիշային սյունակներում: Երգը անդրադառնում է դեռահասների հղիությանն ու աբորտի խնդիրներին:

 

Ամենաթարմ