Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել և կիսվել տեսանյութով․
«Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է:
Պարզապես հիշեցնեմ, որ Քոչարյանը մի մարդ է, որը Արցախը հանեց բանակցային գործընթացից, Հայաստանի էներգետիկ համակարգը հանձնեց Ռուսաստանին ու ցուցարարներին գնդակահարելու համար Ղարաբաղից բանակ բերեց Երևան:
Եկեք բոլորով մաղթենք նրան երկար տարիների կյանք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում»։
