fbpx
Աշխարհ

Մահացել է Արգենտինայի նախկին նախագահը

81 տարեկան հասակում մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան: Այս մասին հայտնել է Todo Noticias-ը:

Դե լա Ռուային ծանր վիճակով հոսպիտալացվել էր: Նրան տեղափոխել էին Բուենոս Այրեսի Alexander Fleming կլինիկա՝ սրտային և երիկամային անբավարարության պատճառով:

«Ցավում եմ նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան կապակցությամբ: Ժողովրդավար քաղաքական գործչի նրա ճանապարհն արժանի է բոլոր արգենտինացիների կողմից ճանաչման»,-գրել է Արգենտինայի ներկայիս նախագահ Մաուրիսիո Մակրին թվիթերյան իր բլոգում:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ