92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Էլինա Բիստրիցկայան: Կյանքի վերջին տարիներին դերասանուհին ծանր հիվանդ էր: Դերասանուհուն վերջին հրաժեշտը կտան ապրիլի 29-ին Մոսկվայի Փոքր թատրոնում, որտեղ նա աշխատում էր 1958թ-ից:
Կինոյում դերասանուհու դեբյուտը Լենա Ալեքսեենկոյի դերն էր «Խաղաղ օրերին» կինոնկարում:
Սակայն արվեստի մեջ ամենագլխավոր ճանապարհը, Բիստրիցկայայի խոստովանությամբ, սկսվել էր Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոն» (1957-1957 թթ.) կինոպատումում Ակսինիայի դերում հաստատվելուց հետո: «Խաղաղ Դոն»-ից հետո Բիստրիցկայան նկարահանվեց մեկ այլ նշանակալի կինոժապավենում՝ «Կամավորներ»-ում, որն ամրապնդեց նրա փառքն ու տաղանդը: