Մահացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

Ամենադիտվածներ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական կայքէջը հայտնում է, որ 93 տարեկան հասակում մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։

«Դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին և մտերիմներին: Նրա հեռանալը անդառնալի կորուստ է մեզ համար»:

Հայազգի հետախույզ Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա»), նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը, ծնվել է 1926 թվականին, Լենինականում։

1943 թվականին այն հետախուզական խմբին, որոնց անդամներն էին նրանք, հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների կազմակերպած մահափորձը:

1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։

https://www.facebook.com/armembrus/posts/968108376907633

 

Ամենաթարմ