Գոհար Վարդանյան
Ակնարկ՝ նվիրված Գոհար Վարդանյանի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Facebook-ի իր էջում ակնարկ է հրապարակել՝ նվիրված լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հիշատակին։ Հայազգի հետախույզ Գոհար Վարդանյանը՝ (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը, մահացել է այս տարվա նոյեմբերի 25-ին։ 1943 թվականին այն հետախուզական խմբին, որոնց անդամներն էին նրանք, հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի,…
Նախագահ Սարգսյանը մասնակցել է Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Նա բարձր է գնահատել Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Խորհրդային Միության հերոս և հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի գործունեությունը և վաստակը: Նախագահն ասել է, որ լեգենդար հետախույզների կյանքը, որն օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հրապարակային…
Նախագահ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը: Արմեն Սարգսյանը անձամբ էր ճանաչում տիկին Գոհարին և նրա ամուսնուն՝ հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանին։ Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։ Արմեն Սարգսյանը հնարավորության դեպքում մշտապես այցելում էր Գոհար և Գևորգ Վարդանյաններին։ Նախագահ Սարգսյանը…
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, իսկական հայրենասերը, պայծառ ու արտառոց անձնավորություն: Նա եղել է հետախուզական պատմության փայլուն գործողությունների մասնակից: Մեծ հոգու տեր մարդ, ով իր ամուսնու՝ Գևորգ…
Մահացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական կայքէջը հայտնում է, որ 93 տարեկան հասակում մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։ «Դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին և մտերիմներին: Նրա հեռանալը անդառնալի կորուստ է մեզ համար»: Հայազգի հետախույզ Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա»), նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը, ծնվել է 1926 թվականին, Լենինականում։ 1943…





