Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Կաֆուի որդին` Դանիլո Ֆելիսիանո դե Մորաեսը, մահացել է սրթի կաթվածի պատճառով։
29-ամյա Դանիլոն ֆուտբոլ է խաղացել ընկերների հետ, որի ընթացքում սրտի նոպա է սկսվել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց տղայի կյանքը փրկել չի հաջողվել։
The Sun-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 4-ին։
Ստորև բերվող նկարում Կաֆուի մահացած տղան ձախ կողմում կանգնածն է։
https://www.instagram.com/p/B1CFmxWAZy4/?utm_source=ig_embed