103 տարեկանում մահացել է 1945 թվականին Կրակովը ոչնչացումից փրկած, Ռուսաստանի ազգային հերոս, լեգենդար հետախույզ Ալեքսեյ Բոթյանը: Այս մասին տեղեկացնում է TACC-ը։
«Ցավոք, այո: Դա տեղի է ունեցել այսօր գիշերը՝ ժամը 1:30-ի սահմաններում»,-հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը:
Ալեքսեյ Բոթյանն իր 103-ամյակը նշել էր փետրվարի 10-ին:
1945 թվականին «լեյտենանտ Ալյոշան» (այդպես էին տեղի բնակիչներն անվանում Ալեքսեյ Բոթյանին) իրականացրեց այն, ինչն ինքը համարում էր իր կյանքի գլխավոր նվաճումը: Նրան հաջողվել էր իմանալ նացիստների՝ Դունայեց գետի ջրամբարի ամբարտակը պայթեցնելու ծրագրի մասին: Հոսող ջուրը պետք է կանգնեցներ խորհրդային բանակի հարձակումը՝ միևնույն ժամանակ հեղեղելով և վերացնելով Կրակովը: Բոթյանի խմբին հաջողվել է պայթեցնել նացիստների պայթուցիկների պահեստը, ինչը խափանել է վերջիններիս ծրագիրը: