92 տարեկանում մահացել է ճապոնացի երկրպագու Նաոտոսի Յամադան, որը սկսած 1964 թվականից ներկա է եղել բոլոր ամառային Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ափսոսանք է հայտնել Նաոտոսի Յամադայի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա Նաոտոսի Յամադայի մահվան մասին:
Նա իսկական սուպերերկրպագու էր: Նրա պակասը հաջորդ տարի խիստ կզգացվի Տոկիոյում»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ–ի մամուլի ծառայությունը:
Նաոտոսի Յամադան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը համարում էր իր կյանքի գլխավոր իրադարձությունը:
Նա մահացավ Տոկիո-2020-ի մեկնարկից 494 օր առաջ: Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանա 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
հաղորդում է armsport.am-ը։

