25 տարեկանում քաղցկեղից մահացել է Pulp Fiction-ի աստղի որդին։ Ընտանիքի հայտնած տեղեկությունների համաձայն նա վերջին մեկ տարվա ընթացքում պայքարում էր հիվանդության դեմ, հաղորդում է Deadline-ը:
2021 թվականի ամռանը երիտասարդը սոցիալական ցանցերում խոսել էր իր ախտորոշման մասին։ Նա հայտարարել էր, որ նիհարել է 27 կիլոգրամով և մասամբ կորցրել լսողությունը, սակայն հիվանդությունը չի կարող խլել ապրելու կամքը և երաժշտության հանդեպ սերը։
«Հիշիր, որ կյանքը կարճ է, և դու միշտ չէ, որ կարող ես ընտրել քո ճակատագիրը, միշտ չէ, որ կարող ես ընտրել քո ապագան, սակայն եղիր այդ աննկուն ուժը, որն ապրում և շնչում է այն, ինչ նա սիրում է», – ասել էր երաժիշտն այն ժամանակ տարածած տեսանյութերից մեկում:

