Մահացել է նաև Կոբի Բրայանտի դուստր․ նա ևս ուղղաթիռում էր

Ամենադիտվածներ

Մանրամասներ են հայտնի դարձել բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է The Mirror-ը, մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում:

Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և շարժվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն՝ ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդել քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:

Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:

Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց մեջ է նաև մարզիկի 13-ամյա դուստրը՝ Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:

Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգ չեմպիոնական տիտղոսների է արժանացել:

Ամենաթարմ