Մայնյանի փայլուն սեյվերը Միլանի դերբիում. բայց ապագան մշուշոտ է

Հրապարակող՝

,

Maignan

Ամենադիտվածներ

Միլանի դերբիում Մայք Մայնյանը դարձավ գլխավոր հերոսը՝ թույլ չտալով Հական Չալհանօղլուին իր հերթական 11 մետրանոցը։ Նրա սեյվերը ոչ միայն ապահովեց «Միլանի» հաղթանակը, այլև կրկին հիշեցրեց բոլորին՝ Մայնյանը համաշխարհային մակարդակի դարպասապահ է։ Մրցակիցների բազմաթիվ վտանգավոր պահեր նա չեզոքացրեց, իսկ վերջում իր վստահ խաղով դարձավ հանդիպման առանցքային ֆիգուրներից։

Սակայն այս փայլուն խաղի ֆոնին Միլանում նրա ապագան մշուշոտ է։ Պայմանագրի երկարաձգման բանակցությունները փակուղիում են, իսկ անգլիական «Չելսին» արդեն հետաքրքրություն է ցուցաբերել դարպասապահի նկատմամբ։ Իտալական մամուլը նշում է, որ Մայնյանի կողմը չի պատրաստվում շարունակել բանակցությունները, քանի որ խոստացված 5 միլիոն եվրոյից հետո ակումբը առաջարկել է միայն 4 միլիոն, ու վերջին ամիսներին կապը կտրվել է։ Այս իրավիճակում «Միլանը» կանգնած է լուրջ ռիսկի առաջ՝ կորցնելու առանցքային խաղացողին առանց փոխհատուցման։

2025 թվականը Մայնյանի համար նշանավորվել է ոչ միայն 11 մետրանոցներով. նրա կայունությունն ու վստահությունը դարպասում հնարավորություն են տվել «Միլանին» մնալ չեմպիոնական պայքարում։ Սակայն եթե պայմանագրային հարցը չլուծվի, ակումբը կարող է կանգնել լուրջ կադրային խնդիրների առաջ՝ կորցնելով իր «թևավոր հովազին»։

Ամենաթարմ