Կյանքի 71-րդ տարում մահացել է ռուս դերասան և երաժիշտ Պյոտր Մամոնովը:
Դերասանի մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությանը հաջորդած բարդացումներն են եղել:
Մամոնովը «Քովիդ-19»-ով վարակվել է երկու շաբաթ առաջ: Հուլիսի 1-ին հայտնի էր դարձել, որ վերջինս գտնվում է Կոմունարկայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Պյոտր Մամոնովն իր ստեղծագործական կյանքի ընթացքում թողարկել է ավելի քան 10 ստուդիական ալբոմ և նկարահանվել երկու տասնյակ ֆիլմերում:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դերասանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունը: