fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում հարձակման է ենթարկվել

Երկու պայթյուն է տեղի ունեցել կիրակի օրը Մալիի հյուսիս-արևելքում գտնվող ՄԱԿ-ի բազմապրոֆիլ առաքելության ճամբարում: Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։

Պայթյունները նյութական վնասներ են հասցրել։ Տուժած աշխատակիցների մասին տեղեկություններ չկան։ Մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել հրետակոծությունների պատասխանատվությունը։

Միևնույն ժամանակ, կիրակի օրը Մալիում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ դեկտեմբերի 3-ին երկրի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ահաբեկրության հետևանքով զոհված 31 խաղաղ բնակիչների հիշատակին: Որոշումը կայացրել է երկրի անցումային նախագահ, գնդապետ Ասիմի Գոիտան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ