ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է 21-րդ դարի 4 սպառնալիքները

Հրապարակող՝

Քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը

Ամենադիտվածներ

Ես տեսնում եմ «չորս հեծյալ»՝ չորս վերահաս սպառնալիք, որոնք վտանգի են ենթարկում 21-րդ դարը և սպառնալիք ստեղծում 21-րդ դարի հնարավորությունների համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Տեղեկությունը փոխանցում է ՄԱԿ մամուլի ծառայությունը։

Գուտերեշի խոսքով՝ առաջին հեծյալը անչափ մեծ աշխարհառազմավարական լարվածությունն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ավերիչ հակամարտությունները հանգեցնում են մարդկային լայնամասշտաբ տառապանքների, նկատվում է միջուկային սպառնալիքի աճ:

Երկրորդ «հեծյալը», ինչպես նա է հայտարարել, կլիմայական ճգնաժամն է: Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ աշխարհում նկատվում է միջին ջերմաստիճանի աճ, միլիոնավոր տեսակի կենդանի էակներ հայտնվել են անհետացման սպառնալիքի տակ:

Երրորդ «հեծյալը» Գուտերեշը համարել է «աճող գլոբալ անվստահությունը»: Նա հայտարարել է, որ աշխարհում նվազում է վստահությունը քաղաքական հիմնարկությունների նկատմամբ, երեք հոգուց երկուսն ապրում են այն երկրներում, որտեղ աճում է անհավասարությունը, ավելի ու ավելի շատ մարդիկ են կասկածում գլոբալացման օգտակարության հարցում:

Վերջին «հեծյալը», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համաձայն՝ թվային աշխարհի մութ կողմն է: Գուտերեշն ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաներն օգտագործում են հանցագործությունների, ատելության բորբոքման, սուտ տեղեկության տարածման և մարդկանց շահագործման համար։

Ամենաթարմ