fbpx
Ժամանց

HBO-ն թագավորական ընտանիքի մասին մուլտֆիլմ կցուցադրի

HBO Max սթրիմինգային ծառայությունը հայտարարել  է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի վերաբերյալ մուլտֆիլմ ցուցադրելու մասին: Այս մասին հաղորդում է Luxurylaunches.com-ը

Աղբյուրի փոխանցմամբ՝ մուլտֆիլմը լինելու է հումորային և սիթքոմի ոճով: Այն կոչվելու է «Արքայազնը»՝ բրիտանական գահի 6-ամյա թագաժառանգ արքայազն Ջորջի պատվին։ Վերջինս գահի ժառանգորդների շարքում երրորդն է՝ պապից և հորից հետո:

Նշվում է, որ մուլտֆիլմում բրիտանական թագավորական ընտանիքի կյանքը ներկայացվելու է մանկահասակ Ջորջի աչքերով:

Դրանում կլինեն թագուհու, նրա ամուսնու, ավագ որդու, հարսի, Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի, արքայազն Հարիի, նրա կնոջ՝ Մեգան Մարքլի, ինչպես նաև արիստոկրատիայի մյուս ներկայացուցիչների կերպարները:

Նշվում է, որ արքայազն Հարիին հնչյունավորելու է հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ