fbpx
Արցախ

ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ նիստում քննարկեց ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի հանդեպ վերահսկողությու ապահովելու հարցը։

Նիստից հետո ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշեց, որ այս պահին ամենահրատապ հարցը կրակի դադարեցումն է, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն, սակայն այդպես էլ՝ չպահպանված։

ՌԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ ամենակարևոր հարցը կրակի դադարեցման վիճակի վերահսկողության ապահովումն է։

Նեբենզյան նշել է նաև, որ ՄԱԿ-ը դիտորդական առաքելություն կկարողանա ուղարկել միայն այն դեպքում, երբ ԱԽ-ից ստանա հատուկ մանդատ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ