fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները:

Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձևն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ է մնացել: Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը: Այդուհանդերձ, ՄԱԿ-ին առընթեր Իսրայելի մշտական ներայացուցիչ Դեննի Դենոնը բարձր է գնահատել բանաձև շուրջ կայացած քվեարկության արդյունքը:

«Առաջին անգամ ՄԱԿ-ում ռեկորդային 87 երկիր դատապարտեց ՀԱՄԱՍ-ին հրթիռակոծումների և քաղաքացիական ենթակառուցվածքը ռազմական նպատակներով Իսրայելի դեմ օգտագործելու համար»,- գրել է Դենոնը Twitter-ում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել ամերիկյան վարչակազմին և անձամբ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչին ցուցաբերած նախաձեռնության համար:

Իր հերթին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին Twitter-ում գրել է. «ՄԱԿ-ում ամերիկյան նախաձեռնության անհաջողությունը ապտակ էր ԱՄՆ-ի վարչակազմին և դիմադրության օրինականության հավաստումը»: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նույնպես ողջունել է քվեարկության արդյունքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ