Մահմուդ Աբաս
Հանդիպել են Իսրայելի ՊՆ ղեկավարն ու Պաղեստինի նախագահը
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ՊՆ-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես ընդգծել են համակարգային անվտանգության խորացման կարևորությունն ու համագործակցությունն այս ոլորտում։ Սա պաշտոնյաների արդեն 2-րդ հանդիպումն է՝ Իսրայելու նոր կառավարության ձևավորումից հետո։
Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ…
Պաղեստինը նոր վարչապետ ունի
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նոր վարչապետ է նշանակել. հայտնում է Коммерсантъ-ը: Այդ պաշտոնը զբաղեցրել է ՖԱԹՀ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ և նախագահի վաղեմի խորհրդական Մուհամեդ Շտայեն: Աբասը հրահանգել է նրան կազմավորել նոր կառավարություն:
Պաղեստինը չի մասնակցի Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողովին
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողովին, որն ԱՄՆ հովանու ներքո փետրվարի 13-14-ին անցկացվելու է Լեհաստանում: «Պաղեստինը չի մասնակցի խորհրդաժողովին, որը գումարում է ԱՄՆ-ն, և Պաղեստին պետությունը չի մասնակցի որևիցե միջազգային խորհրդաժողովի, որը չի հիմնվում օրինական միջազգային բանաձևերի վրա»,- հայտարարել է Աբասը: ԱՄՆ…
Պաղեստինի կառավարությունը հրաժարական տվեց
Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական Է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է Asharq Al-Awsat թերթը: Առկա տեղեկատվության համաձայն, Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի գլխավորած կաբինետն ամբողջ կազմով պաշտոնապես հրաժարական Է տվել: Պաշտոնաթողության խնդրագիրը հանձնվել Է Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասին: Պաղեստինյան կառավարության…
Էրդողանը ցանկանում է դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ
news.am-ը գրում է՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իսրայելում դիվանագիտական առաքելությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական առաջնորդի աշխատակազմում իր աղբյուրին։ Էրդողանը հայտնել է Աբասին, որ Թուրքիան շարունակում է սատարել պաղեստինցի ժողովրդին։ Նշենք, որ արդեն 70 տարի ձգվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում…







