«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն նոր պաշտոն է ստացել լոնդոնյան ակումբում: Այս մասին տեղեկանում ենք Չելսիի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ֆրանսիացին պաշտոն է ստացել ու հետևելու է ակումբի՝ վարձակալական հիմունքներով հանդես եկող խաղացողների կարիերայի հետագա ընթացքին:
Նա պետք է համապատասխան հաշվետվություններ կազմի ու ներկայացնի ղեկավարությանը: Նրա պարտականություններից է լինելու նաև ակադեմիայի որոշ սաներին հետևելը:
Մինչ այս 46-ամյա մասնագետը բելգիական «Էյպեն» ակումբում զբաղեցնում էր գլխավոր մարզչի պաշտոնը:
.@ClaudeMakelele is back! 🙌
— Chelsea FC (@ChelseaFC) August 2, 2019