fbpx
Հասարակություն

Խոշոր վթար Ռուսաստանում․ տուժել են հայեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված 2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.), ովքեր, ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանության տվյալների, հանդիսանում են Ե․Ա․-ի զավակները:

Տուժածները տեղափոխվել են «Ապանասենկովսկայա» շրջանային հիվանդանոց, որտեղ բժիշկները Ե.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ երեխաներինը՝ բավարար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ