fbpx
Աշխարհ

Մակրոնը հայտարարությամբ հանդես կգա բողոքի ակցիայի մասնակիցների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հանդես է գալու քաղաքացիներին ուղղված  հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները,  հայտնել Է Agence France-Presse գործակալությունը:

Նրա տվյալով՝ նախագահի ուղերձը պլանավորված է տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն, Մակրոնը մտադիր է «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» ներկայացնել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար: Ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, երկուշաբթի  Մակրոնը նաև Ելիսեյան պալատում կընդունի հանրապետության առաջատար արհմիությունների և ձեռնարկատերերի միավորումների ներկայացուցիչներին: Հանդիպումը նվիրված կլինի Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական իրադրությանը՝ ցուցարարների պահանջների լույսով:

Ֆրանսիայում շաբաթ տեղի է ունեցել «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների չորրորդ մասը: Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում և այլ քաղաքներում անցկացված ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Բողոքի ակցիաներին մասնակցած մարդկանց թիվը գերազանցել է 136 հազարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ