Մակրոնը ներկա կլինի Քաթարում կայանալիք Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա կլինի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը, հայտարարել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։ Նա France Info ռադիոկայանին ասել է, որ երկրի ղեկավարը գալու է դիտելու Քաթարում կայանալիք հանդիպումը։

Ուղևորության մանրամասները, ըստ նախարարի, դեռ ճշտվում են, սակայն Մակրոնն արդեն պարտավորվել է գալ աշխարհի առաջնությանը։

Դեկտեմբերի 14-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ֆրանսիան կխաղա Մարոկկոյի հետ։

Ամենաթարմ