Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի ժողովրդին խոստացել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի:
Հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է տաճարի հրապարակում:
«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Երեքշաբթի միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», – ասել է Մակրոնը:
«Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր: Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին: Մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում», – հավելել է Մակրոնը: