Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ

Ամենադիտվածներ

Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ

Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ, որտեղ հունվարի 14-ին սկսված անձրևները շարունակվում են արդեն 36 օր։

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին, երբ հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում անձրևը անընդմեջ տեղացել է 32 օր։ Փետրվարի առաջին 16 օրերը Ֆրանսիայում գրանցված ամենաանձրևոտ օրերն էին 1959 թվականից ի վեր։ Այս ընթացքում երկրում տեղումների քանակը կազմել է 110 միլիմետր։

Չդադարող անձրևների ֆոնին, ջրհեղեղի սպառնալիքի պատճառով երկրի չորս դեպարտամենտներում՝ Շարանտ-Մարիտիմում, Մեն-է-Լուարում, Ժիրոնդում և Լոտ-է-Գարոնում, որոնք գտնվում են երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում, հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակը, հաղորդում է Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը։

Ավելի վաղ Ֆրանսիայի Vigicrues ջրհեղեղների մոնիթորինգի գործակալության տնօրեն Լյուսի Շադուրն-Ֆասոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան լայնածավալ ջրհեղեղների մեջ է, որոնք միայն կվատթարանան։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցավ «Նայլս» փոթորիկը, որը բերեց ուժեղ անձրևներ և ուժեղ քամիներ, որոշ վայրերում պոռթկումները ժամում 150 կիլոմետրից ավելի արագությամբ։ Ֆրանսիական մի քանի դեպարտամենտներում հայտարարվել էր եղանակային վտանգավորության կարմիր մակարդակ։ Հարյուր հազարավոր տնային տնտեսություններ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի, իսկ մի քանի շրջաններում խափանվել էր երկաթուղային երթևեկությունը։

Լևոն Ազիզյան, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ