Օրակարգում կա նման հարց․ Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին, հայտնել է, որ oրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի:

Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին, սակայն ունի արդյոք դիվանագիտական համապատասխան փորձ նման պաշտոն զբաղեցնելու համար, Մակունցը պատասխանել է․

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով և քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որևէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»:

NEWS.am-ը այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել նաև ԱԳՆից, որտեղից պատասխանել էին, որ դեսպանների նշանակման և հետկանչման հարցերը իրենք չեն մեկնաբանում, եթե չկա նախագահի հրաման, որով էլ նշանակվում և հետ են կանչվում դեսպանները:

 

Ամենաթարմ