ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից տեղեկացել ենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 7-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ։
«Դեսպան Մակունցը կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։
- ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ
- Ջո Բայդենը և Լիլիթ Մակունցն ուղերձները փոխանակել են գրավոր. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

