Մակունցը պարզաբանել է՝ ինչու է Վիգեն Քոչարյանը ԲԴԽ անդամի թեկնածու

Ամենադիտվածներ

Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

Հունիսի 21-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ԲԴԽ անդամի թեկնածուն Վիգեն Քոչարյանը: Լիլիթ Մակունցը, պատասխանելով նրա հարցին, ասաց.

«Թեկնածուների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նրանք տեղյակ չեն լինում, որ մենք նկատի ենք ունենում նրանց թեկնածությունը: Սա կարեւոր է՝ անաչառության սկզբունքի համար: Մեր նպատակն է՝ ԲԴԽ կազմում ունենալ դատաիրավական համակարգի բարեփոխումներին պատրաստ թեկնածուներ: Մեր կարծիքով՝ Վիգեն Քոչարյանն այդ թեկնածուներից է»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Վերջինս Արդարադատության գործող փոխնախարար է, նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2015թ.-ից:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ