Մակունցը հանդիպել է Սենատի Զինծառայությունների հանձնաժողովի նախագահին

Հրապարակող՝

lilit makunts usa

Ամենադիտվածներ

Երեկ՝ մարտի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։

«Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ԼՂ-ում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման փորձերը։ Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին», – ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ