Հայաստանի նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Ռենտգենոլոգը մոռացել է հիվանդին տոմոգրաֆում. Nova

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Դեսպան Ֆան Յունը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել համատեղ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-չինական կապերի ամրապնդման և խորացման:

Հանդիպմանը նախագահ Խաչատուրյանը և դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, համագործակցության հեռանկարային ուղղություններին և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին», – ասված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ