Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը

Հրապարակող՝

Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը

Երեկ՝ փետրվարի 7-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

«Դեսպան Մակունցը կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև անդրադարձել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին», – ասված է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ