ՄԱԿ-ի Միջկառավարական խորհրդաժողովը երկուշաբթի Մարոկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալ դաշնագիրը: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակություններ:
«Ես առարկություններ չեմ տեսնում, փաստաթուղթը հաստատված է», – հայտարարել է Մարոկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտան, որը նախագահում է խորհրդաժողովը:
Փաստաթղթի տեքստը մշակվել է ՄԱԿ-ի անդամ գործնականում բոլոր անդամ պետությունների վեցամսյա քննարկման ընթացքում:
Այն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, այլ միայն գլոբալ համագործակցության ճանապարհ է բացում այդ ոլորտում: Ինչպես սպասվում է, դաշնագիրը կհաստատվի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: